ԱՄՆ-ում տորնադոյի զոհերի թիվն հասել է 91-ի
ԱՄՆ Օկլահոմա նահանգի Մուր բնակավայրում տորնադոյի զոհերի թիվն հասել է 91-ի: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը: Տեղեկատվության համաձայն, զոհերի թվում կա 20 երեխա: Փրկարարները զգուշացնում են տուժածների և զոհերի թվի աճի մասին, քանի որ բարձր է գնահատվում անհետ կորածների թիվը:
Տեղեկատվության համաձայն, նահանգին պատուհասած փոթորկի տրամագիծը կազմում է 3,2 կմ, իսկ քամու արագությունը՝ 320 կմ ժամում: Տորնադոյի հետևանքով ամբողջապես փլուզվել է տեղական դպրոցներից մեկը: Իրավապահ մարմիներ չեն բացառում, որ փլատակների տակ շարունակում են մնալ երկու տասնյակից ավելի մարդ: