Շատ մեծ աջակցություն է լինելու. Կառավարության պատասխանը արմավիրցիներին կլինի մայիսի 23-ին
Հայաստանի կառավարությունը մինչև հինգշաբթի ժամանակ է խնդրել գյուղացիներից: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Մենք մեր խոսքի տերն ենք, հինգշաբթի օրը մենք կասենք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում ժողովրդին օգնելու համար: Մեզ ժամանակ էր պետք՝ այս մի շաբաթը, որպեսզի մենք ամփոփենք տվյալները: Ստեղծել էինք 46 համայնքային հանձնաժողովները, և քանի որ տարածքն ընդգրկուն է, հարկարվոր էր ժամանակ: Գիշեր-ցերեկ աշխատել են էդ հանձնաժողովները: Կիրակի ամբողջ օրը մարզպետարանում ես էլ իրենց հետ, ամփոփել ենք տվյալները, երկուշաբթի օրը նոր պատարստ էին էդ տվյալները: Հիմա մենք կառավարությունում քննարկում ենք, երկու օր հետ կասենք, թե ինչ օժանդակություն ենք ցույց տալու գյուղացիական տնտեսություններին»,- ներկայացրեց նախարարը:
Գյուղնախարարը մանրամասն չասաց, թե հատկապես ինչպես է լինելու փոխհատուցումը: «Շատ մեծ աջակցություն է լինելու», -բավարարվեց նախարարը` նկատելով, որ միաժամանակ քննարկվում է նաև գյուղատնտեսական վարկերի սառեցման տարբերակը: «Ինձ թվում է՝ դրական լուծում կստանա անպայման: Էնպես որ գյուղացիների պահանջներն ամբողջությամբ բավարավելու են»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները