ԱՄՆ պետքարտուղարություն. «Ադրբեջանում շարունակվում է կրոնական ազատությունների ոտնահարումը»
ԱՄՆ-ի կրոնական հանձնաժողովի ամենամյա զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվում են ոտնահարվել կրոնական ազատությունները,-գրում է «Ազադլիգ» թերթը:Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում մարդիկ ձերբակալվում են իրենց կրոնական համոզմունքների համար: Ադրբեջանում սահմանափակվում են կրոնական թեմաներով հրապարակումները, կրոնական գործունեությունը, կրոնական գրականության վաճառքը: «Որոշ մզկիթներ մնացել են փակված, ինչպես Շեհիդների մզկիթը, Գյանջայի սունի մզկիթը, Ենի Գյունեշլիում Ֆաթիմա Զահրա մզկիթը և այլն»,- ասվում է զեկույցում:
Ինչպես նշված է կայքում, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ կրոնական ազատությունը յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն է: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի թիվ մեկ անհանգստությունը աշխարհում կրոնական ազատության ապահովումն է: Կրոնական ազատությունների խախտումների դեպքերով աշխարհում առաջատարը ութ երկրներն են՝ Բիրման, Չինաստանը, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արբիան, Սուդանը և Ուզբեկստանը: