Վարչապետը բացահայտում է գազի գնի թանկացման և սուբսիդավորման գաղտնիքը
Անդրադառնալով գազի գնի թանկացման վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարությանը, որ Ռուսաստանը, ի տարբերություն Բելառուսի, Հայաստան մատակարարվող գազի վրա կիրառում է 30% արտահանման հարկ, «168 ժամ»-ը մեկնաբանել է. «Այսպիսով՝ վարչապետ Սարգսյանն ընդունել է, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազը թանկացնում է Հայաստանի Մաքսային միություն չմտնելու պատճառով, որովհետև եթե Հայաստանը Բելառուսի նման անդամակցեր Մաքսային միությանը, ապա գտնվելով ընդհանուր մաքսային տարածքում՝ կազատվեր արտահանման 30% հարկից:
Հետաքրքիր է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ հենց 30% է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը: Հնարավոր է, որ այդ գումարը տրվելու է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից, որոնք պատրաստ են վճարել Մաքսային միությանը չանդամակցելու արդյունքում Հայաստանի հնարավոր կորուստների համար»: