
Ա. Գևորգյան. Քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվում
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Քիչ առաջ սոցիալական ցանցերով «ՇՏԱՊ» գուժող վերտառությամբ այսպես կոչված «լուրը» այն մասին, թե հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես Երևանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում:
Հորդորում եմ բոլորին զերծ մնալ սույն ապատեղեկատվությունը տարածելուց և անհարկի խուճապ ստեղծելուց»,-նշել է քաղաքապետարանի ներկայացուցիչը: