Եթե մահացածները քվեարկում են, ապա ինչո՞ւ Խաչիկյանը չօգտագործեր նրանց հարստանալու համար.Դաշնակցականը ծիծաղեցրել է պատգամավորներին
Այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ելույթը առաջացրեց պատգամավորների բուռն ծիծաղը: Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում, դաշնակցական պատգամավորը հիշեց երեկվա իր հարցին վարչապետի տված պատասխանը ու շարունակեց.
«Խաչիկյանին հիշեցիք ձեր պատասխանում, իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել որ: Ի վերջո, փորձել է արդարություն հաստատել. Եթե մահացած մարդիկ, կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան որ, եթե կարելի է իրենց բացակա ձայները օգտագործել ընտրությունների ժամանակ, ապա ինչո՞ւ դրանք չօգտագործել հարստանալու համար, ինչը փաստորեն արել է Խաչիկյանը»:
Նրա այս համեմատությունը առաջացրեց պատգամավորների լիաթոք ծիծաղը, և Վահան Հովհաննիսյանը նույնպես ծիծաղելով հարցրեց. «Ինչո՞ւ եք ծիծաղում»:
Նախորդող հրապարակում. «Ընենց որ, պարոն Հովհաննիսյան, մենք մի նավի վրա ենք». Վարչապետը խոսել է ընդդիմության ձախողումներից