Հայոց Ցեղասպանության բանաձևը պաշտոնապես ներկայացվել է Ներկայացուցիչների Պալատում
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսում հայկական խնդիրներով զբաղվող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնե Կրտսերը, ինչպես նաև Մայքլ Գրիմը պաշտոնապես ներկայացրել են Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձևը. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:
Նոր 227-րդ բանաձևը կոչ է անում Նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ` հիմնվելով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության ընթացիկ հետևանքների և փաստերի ամբողջական ճանաչման և մարդկության հանդեպ այս հանցանքի արդար, ազնիվ և համապարփակ միջազգային լուծման վրա:
Աղբյուրի հաղորդմամբ, ներկայացուցիչների Պալատում ներկայացված 227-րդ բանաձևը հանձնված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության վերահաստատման վաղեմի աջակիցները` կոնգրեսական Էդ Ռոյսը և Էլիոտ Էնջելը, համապատասխանաբար, հանդիսանում են հանձնաժողովի նախագահ և մեծամասնության անդամ:
Կոնգրեսի նորանշանակ անդամ, ներկայացուցիչ Վալադաոն ներկայացնում է Կալիֆորնիայի (Սենթրալ Վելի) 21-րդ շրջանը և մտնում է Ներկայացուցիչների Պալատի Հատկացումների Հանձնաժողովի կազմի մեջ: Վալադաոն վերջերս խոսել է Հայոց Ցեղասպանության վերահաստատման կարևորության մասին Կապիտոլիումում անցկացված ապրիլի 24-ի` կոնգրեսի կողմից հիշատակման արարողության ժամանակ:
«Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության շարունակական ժխտողական քաղաքականությունը` բոլորիս համար կարևոր է ապահովել, որ պատմության ճշմարտացիությունը և Ամերիկայի պատմության`փրկվածներին օգնելու պարծենալի այդ գլուխը կհիշվեն, որպեսզի մարդկանց միմյանց հանդեպ դաժան վերաբերմունքի դասերը երբեք չմոռացվեն»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում