Հայաստանի կառավարությունը դատի է տվել «Արմավիա»-ին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, օդի հարկի գանձումների հետ կապված «Արմավիա» ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել: Այդ մասին այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` պատասխանելով ԱԺ ՕԵԿ-ական պատագամվոր Հովհաննես Մարգարյանի հարցին:
Ինչպես տեղեկացրեց նախարարը, պարզվում է` «Արմավիան» պարտք է նաև ուրիշներին և տարբեր պարտատերեր նույնպես դատի են տվել «Արմավիային»: Դավիթ Սարգսյանը նաև ասաց, որ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկ դեռ չի կատարվել:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը մարտի 29-ին դադարեցրել էր չվերթները և հայտարարել, որ այսպես աշխատել հնարավոր չէ ու սկսել էր սնանկացման գործընթաց: Մինչ այս պահը սնանկացման հարցով ընկերությունը դատարան չի դիմել: Ընկերությունից հայտնել էին, որ այս պահին իրենք անհրաժեշտ փաստաթղթերն են նախապատրաստում: Սակայն ընկերությունը նաև Հանրային խորհրդին ներկայացրել էր առողջացման ծրագիր:
Ավելի վաղ ընկերությունը հրապարակել էր պարտքերի ու տույժերի ցանկը, որի համաձայն, օդի պետական տուրքը կազմել էր 5,489,160,000 դրամ, իսկ տույժը` 16,208,653,000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան