«Commentary Magazine». Թուրք-քրդական խաղաղ կարգավորման գործընթացը կտապալվի
Թուրք-քրդական խաղաղ կարգավորման գործընթացը կտապալվի: Այս մասին գրում է «Commentary Magazine»-ը:
«Մարտի 21-ին Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ցմահ դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես եկավ նամակ-ուղերձով` կոչ անելով քրդերին, զինված պայքարը դադարեցնել ու վայր դնել զենքերը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ անցած շաբաթ համատեղ ասուլիսում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գովաբանեց Թուրք-Քրդական խաղաղ կարգավորման գործընթացը:
Օբաման կարող է լավատես է այս հարցում, բայց եթե թուրքերը կարծում են, որ PKK-ի զորքերի դուրս բերումը կհանգեցնի բանակցային գործընթացի, նրանք միանշանակ սխալվում են:
Ի վերջո, քրդական պայքարը պարզապես ռադիոյով քրդական երաժշտություն լսելու կամ դպրոցներում քրդերեն սովորելու համար պայքար չէ, այլ` ֆունկցիոնալ ինքնավարության համար պայքար:
Անկախ նրանից, թե բանակցությունները հաջողությամբ կավարտվեն կամ, ավելի հավանական է, կտապալվեն, Օջալանն այժմ Թուրքիայի քրդերի անվիճելի առաջնորդն է համարվում:
Օջալանի հետևորդները արձագանքում են, որ Էրդողանը ցանկանում է ձեռք բերել առավել մակերեսային հաշտեցում: Իսկ այս ամենը կհանգեցնի նրան, որ Թուրքիայի վարչապետը կարող է շուտով բացահայտել, որ անկեղծ բանակցությունների գինը իսկապես բավականին բարձր է»,- գրում է «Commentary Magazine»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում