Տաքսու վարորդ. «Ժողովուրդը թող մտածի, մենք էլ թանկ կքշենք» (Տեսանյութ)
Գազի հնարավոր թանկացման հետևանքների վերաբերյալ Panorama.am-ը հարցրել է քաղաքացիների կարծիքները:
«Ժողովուրդը չի կարողանում հիմա ապրի, հետո որ թանկացավ, ի՞նչ ենք անելու: Արդեն սովորել ենք, որ ամեն ինչը թանկանում է, բայց էլի ապրում ենք, ի՞նչ արած»,-այսպես պատասխանեց միջին տարիքի մի կին:
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ կառավարությունից որևէ ակնկալիք չունի:
«Էս կառավարությունը մի 30-50 հազար հոգու համար է»,-նկատեց նա:
Տաքսու վարորդներից մեկն էլ արձագանքեց. «Ժողովուրդը թող մտածի, մենք էլ թանկ կքշենք, ի՞նչ ասեմ»:
Հարցվածքների մեջ կային նաև լավատես մարդիկ.
«Ամեն ինչ լավ կլինի»:
Քաղաքացինրի կարծիքներն ամբողջությամբ` տեսանյութում:
Հիշեցնենք, որ «Հայռուգազարդ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին 10 հազար խմ գազի գինը գործող 132 000 դրամի փոխարեն` 221 000 դրամ սահմանելու հայտով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները