Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
Արցախը դեմոկրատական երկիր է: Panorama.am-ին նման կարծիք հայտնեց սլովակ լրագրող Լիբոր Սպիմռ Ինգը (Libor Spimr Ing), ով մայիսյան տոները նշում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Panorama.am-ի նկարահանող խումբը եվրոպացի լրագրողին հանդիպեց առաջին գծի մոտ: Նա պատրաստվում է Արցախի մասին ֆիլմ նկարահանել, իսկ մինչ այդ բարձրաձայնում է զգացածը, տեսածն ու ֆիլմի ասելիքը:
«Արցախում առաջին անգամ եղել եմ այս տարվա հունվարին, երեք շաբաթ եմ այստեղ անցկացրել: Այստեղ չկա այն կյանքը, որ մենք տեսնում ենք Եվրոպայում: Իմ ֆիլմի միջոցով, որը կոչվելու է «Ժամանակ», ես ցանկանում եմ ասել, որ Արցախը ազատ հանրապետություն է, այստեղ չկա խնդիր: Այստեղ կյանքն այնպիսին չէ, ինչպես Եվրոպայում և Սլովակիայում: Հարցազրույցներիցս մեկում ասել եմ, որ Սլովակիայում ապրում ենք 100% նյութական կյանքով, սակայն այստեղ ապրում են 50% նյութական և 50% հոգևոր կյանքով: Այստեղ կան եկեղեցիներ, որ չկան ողջ Եվրոպայում, 5-րդ դարի, 6-րդ դարի…: Ցանկանում եմ ասել և ցույց տալ, որ այստեղ ապրող արցախցիները մեր ընկերներն են և Արցախը ոչ Կովկասի, ոչ էլ ամբողջ աշխարհի թշնամին չէ, ինչպես ասում է Ալիևը:
Այստեղ կրիմինալ չկա, ինչպես մեզ մոտ, չգիտեմ, թե ինչու:
Ժողովրդավարությունը, որ կա մեզ մոտ, դա ժողովրդավարություն չէ, ժողովրդավարությունն այստեղ է: Ինչո՞ւ: Որովհետև մեզ մոտ բյուրոկրատիա է, չափազանց շատ բյուրոկրատիա: Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է, քանի որ այստեղ մարդիկ և եկեղեցիներ կան, այստեղ կյանք կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան