Ի՞նչ անենք, մարդիկ գնում են, իրանց ըտենց ա պետք, ըտենց են անում. Մհեր Սեդրակյանը` արտագաղթի մասին
«Այ դու էլ խելքի կգաս, մյուսն էլ, մյուսն էլ: Էս ծրագիրը որ ընդունվեց, կհասկանաք, որ իրոք կարելի ա մարդ մնալ, լավ մարդ դառնալ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարության ծրագրի մասին հարցին հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր):
Ներկայացնում ենք ճեպազրույցից հատված.
-Կհաջողվի՞, օրինակ, այդ ծրագրով կասեցնել արտագաղթը:
-Էդ հարցերը գնացեք ավելի կոմպիտենտնի մարդու տվեք, յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ:
-Դուք պատգամավոր եք, ձեր կարծիքն ասեք:
-Այո, այո:
-Ձեզ մտահոգո՞ւմ է, որ արտագաղթ կա Հայաստանից:
-Բոլորիս էլ մտահոգում ա, բայց ինչ անենք, մարդիկ գնում են, իրանց ըտենց ա պետք, ըտենց են անում:
-Ինչո՞ւ են գնում ձեր կարծիքով:
-Էն աշխատանքը, որ կատարում են դրսում, եթե ստեղ դրա 50 տոկոսն աշխատեն, իրանք ավելի լավ կապրեն, քան թե տենց գնան, դուրսը ծառայեն, նոքարություն անեն: Թող մնան ստեղ, դրա 50 տոկոսը կաշխատեն և լավ կապրեն:
-Բա լավ, մարդիկ չե՞ն հասկանում դա, գուցե աշխատանք չկա՞:
-Մենք սովոր ենք գնալ-գալ ըտենց, մեր ազգը սովոր ա:
-Գազի գնի թանկացումն, ըստ ձեզ, ինչպե՞ս կազդի ժողովրդի սոցիալական վիճակի վրա:
-Դե գազի գինն աշխատում են իր հնարավորության չափով: Կարո՞ղ ա գազը մեր մոտից ա դուրս գալիս, որ մենք դրա գները որոշենք: Ռուսական պետություն ա, ինքը ոնց ուզենա, ըտենց կանի: Ընդամենը պետք ա բանակցություններ, որպեսզի մի քիչ չափի մեջ բարձրանա:
-Դուք ինչո՞ւ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն դեմ քվեարկեցիք:
-Շատ լավ արեցի` որ հարցը տայիր: