Մխիթարյան. «Եթե կարողանայի խաղալ 20 տարի անց…»
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է տարբեր տասնամյանկների ֆուտբոլի տարբերությունների մասին: Այն հարցին, որ ներկայիս թիմերը եթե հանդես գային 20-30 տարի անց, այդ ժամանակ նորաձևություն ո՞վ կթելադրեր, Մխիթարյանը պատասխանել է.
«Չեմ կարող ասել, քանի որ այդ ֆուտբոլը չեմ տեսել իրական կյանքում: Հիմա շատ է փոխվել: Փոխվել են սարքավորումները, տեսախցիկները և այլն: Միգուցե այդ պատճառով է ֆուտբոլը բոլորին ավելի դինամիկ թվում և, հնարավոր է, իրականում էլ արագությունն աճել է: Իսկ ընդհանրապես, հետաքրքիր կլիներ, եթե կարողանայի խաղալ հիմա, իսկ հետո էլ 20 տարի անց:
Այդ ժամանակ կասեի, կարելի՞ է համեմատել, թե ոչ և թե ով կհաղթեր: Բայց ֆուտբոլը, ինչպես հիմա, հետաքրքրիր կլինի նաև այն ժամանակ: Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ և դա է գլխավորը, իսկ թիմերն ու ֆուտբոլիստները յուրաքանչյուր տարի կատարելագործվում են»,- նշել է Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում