Ոստիկանությունում ֆինանսական բուրգի վերաբերյալ քրգործով ներգրավված մեղադրյալ չկա
Ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հարուցվել է ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա և գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը:
Լրատվամիջոցի հարցին, թե ի վերջո, ի՞նչ կարգավիճակով են այդ գործի շրջանակներում անցնում Ներսիկ Նազարյանը և Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, որոնց անունները մամուլը կապել է այդ գործի հետ, Վահրամ Շաինյանը պատասխանել է.
«Անմեղության կանխավարկածից, նաև՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով, առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կարող եմ ասել, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան։ Բայց վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա