Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Սիրելի՛ Շառլ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:
Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ
Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին, Փարիզում, Ֆրանսիա:
Մասնագիտական փորձառությունը
Աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարական գործիչ:
Շառլ Ազնավուրը մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանին աջակցության բազմաթիվ միջոցառումների:
1988 թվականի Հայաստանում ավերիչ երկրաշարժից հետո, Շառլ Ազնավուրը հիմնել է «Ազնավուրը Հայաստանի համարե հիմնադրամը, որը մեծ ներդրում ունեցավ աղետի գոտու վերականգնման աշխատանքներում: Ազնավուրի «Հայաստան` քեզ համարե երգը` հռչակավոր միջազգային երգիչների կատարմամբ, դարձավ երկրաշարժից հետո ամբողջ աշխարհի կողմից Հայաստանին օգնության խորհրդանիշը:
Կազմակերպել է նաև բազմաթիվ համերգներ` ի աջակցություն Հայաստանի, որոնց շարքում վերջին միջոցառումներից էին Երևանի Հանրապետության Հրապարակում կազմակերպվածը, որին մասնակցեց մոտ 100.000 հանդիսատես և Փարիզում Garnier Օպերայի 2007 թվականի համերգը:
1995 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի դեսպան UNESCO-ում:
2009 թվականի հունիսի 26-ից Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ժնևում Միավորված Ազգերի Կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում:
2009 թավականի հունիսի 30-ից Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Պարգևներ
1997 – Ֆրանսիայի Պատվո լեգիոներ
2004 - Հայաստանի Հանրապետության ազգային հերոս
Լեզուների իմացություն
Ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն
Ամուսնացած է, ունի չորս զավակ և երեք թոռ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները