Պոլսահայ գրող Սևան Նշանյանին թուրքական դատարանը ազատարկել է 13.5 ամսով
Ինչպես հայտնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը, Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել հերթական մտավորականը: Հայտնի դաշնակահար Ֆազիլ Սայից հետո հիմա էլ պոլսահայ գրող, լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանն է պատասխանատվության ենթարկվել:
Եթե դաշնակահարի դեպքում պատիժը եղավ տուգանքի նշանակումը, ապա Նիշանյանը Ստամբուլի քրեական դատարանի վճռով դատապարտվեց 13.5 ամիս ազատազրկման: Նիշանյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել իր բլոգում մարգարեի հասցեին իբր անպատիվ գրառում կատարելու համար:
Նշվում է, որ մեղադրող կողմը դատարանից պահանջել է Նիշանյանի համար սահմանել 1.5 տարվա ազատազրկման պատժաչափ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան