Փղախտով հիվանդին երևանցիներից շատերն են ճանաչում. Աշոտը պատմում է իր մասին (Տեսանյութ)
Փղախտ հիվանդությամբ տառապող, դիսպանսեր հսկողության վերցված Աշոտ Գրիգորյանին երևանցիներից շատերն են ճանաչում: Նրան Հանրապետության Հրապարակի մոտակայքում հաճախ ենք տեսնում: Ոտքերն ուռած ու ծանր քայլող երիտասարդն անցորդներից փող է խնդրում: Նա փողոցում է արդեն 17 տարի:
Առողջապահության նախարարության բուժվարչության պետ Կարեն Կոստանյանը Panorama.am-ին հայտնեց, որ հիվանդությունը հազվադեպ հանդիպող է: Այս պահին նախարարությունից չկարողացան ասել, թե Հայաստանում բացի Աշոտից այլ հիվանդներ կա՞ն, թե՞ ոչ:
«Հիվանդություններ կան, որոնց դեպքում հիվանդները պետք է մշտապես գտնվեն հսկողության ներքո»,-ասաց Կոստանյանը, ընդգծելով, որ այն վարակիչ չէ: Ա. Գրիգորյանը միշտ էլ եղել է հսկողության ներքո, սակայն հիվանդն ուզել է այնպիսի դեղամիջոցներ, որոնք Հայաստանում անգամ գրանցված չեն եղել:
Հիմա կազմվել է բուժման երկարաժամկետ սխեմա` տասից ավելի դեղամիջոցի և պարագայի կիրառմամբ, որոնք նույնպես հիվանդին տրամադրվում են անվճար։
Աշոտի պարագայում հիվանդությունը բնածին է: Երիտասարդին փոքր ժամանակ հիվանդության պատճառով վրաստանաբնակ ծնողները հանձնել են երևանյան մանկատուն, որտեղ էլի հիվանդության պատճառով մի քանի տարի մեկուսացված է ապրել:
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ (2011թ.) Աշոտը պատմել է իր կյանքի մանրամասները:
«Ես անտեսված եմ: Բյուջեից նման հիվանդությամբ տառապող մարդկանց համար գումար նախատեսված չէ հատկացնել»,-սրտնեղեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու