Թուրքիայում սպանվել է Չեչնիայի պատվավոր հյուպատոսը
Թուրքիայի մայրաքաղաքում զինված հարձակման հետևանքով սպանվել է Թուրքիայի Իչքերիայի Չեչենական Հանրապետության (ԻՉՀ) պատվավոր հյուպատոս Մեդեթ Ունլյուն:
Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության` սպանությունը տեղի է ունեցել է մայիսի 22-ին Անկարայի Չանքայա վարչական շրջանի Բալգաթ թաղամասում՝ հյուպատոսի աշխատավայրի դիմաց:Սպանությունը կատարողի ինքնությունը դեռևս պարզված չէ: Ավտոմեքենայի պետհապարանիշը, որով հանցագործը ժամանել է սպանության վայր, նույնպես հայտնի չէ:
Հարուցվել է քրեական գործ: Նախնական վարկածի համաձայն` սպանության իրականացման մեջ կասկածվում են չեչեն առաջնորդ Ահմեդ Քադիրովի կողմնակիցները:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են