Ադրբեջանից բռնագաղթածները կսեփականաշնորհեն հանրակացարաններում իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող թիվ 7 և Մոլդովական 29/1 հասցեի հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած բնակիչները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Որոշման համաձայն` նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան