Հենրիխ Մխիթարյան. «Մենք դեմ չենք` նվաճելու ևս մեկ մրցանակ»
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ափսոսում է, որ չի կարողացել աչքի ընկնել «Չեռնոմորեցի» հետ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում (3:0): Այդ մասին նա ասել է «Տերրիկոնին» տված հարցազրույցում:
- Հեշտ խաղեր չեն լինում, առավել ևս` երկրի գավաթի խաղարկության եզրափակչում: Հնարավոր է` կողքից թվում է, որ այսօր հեշտ հաղթանակ տոնեցինք, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Չէ՞ որ երեք օր առաջ մենք հանդիպում ենք անցկացրել առաջնության շրջանակներում: Այո, Միրչա Լուչեսկուն ռոտացիա էր կատարել, բայց պետք է հաշվի առնել, որ որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին: Այդուհանդերձ, այս տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի համար:
- Հենրիխ, Դուք այսօր աչքի ընկնելու քիչ հնարավորություններ չունեիք…
- Այո, և «Շախտյորն» էլ, ընդհանուր առմամբ, կարող էր ավելի շատ գոլեր խփել: Ցավոք, չստացվեց: Սարսափելի ոչինչ չկա. և 3:0-ն է հաղթանակ, և 1:0-ն:
- «Շախտյորն» իր գերազանցությունն ապացուցեց և գավաթի խաղարկությունում, և առաջնությունում: Արդյոք նկատակահարմա՞ր է, որպեսզի Սուպերգավաթի խաղ անցկացվի:
- Եթե նման հանդիպում լինի, մենք կխաղանք: Լսեք, ախր դա նույնպես մրցանակ է: Եվ մենք դեմ չենք` նվաճելու ևս մեկ մրցանակ:
- «Չեռնոմորեցի» համար եզրափակիչ խաղը հազվագյուտ բան է: Մրցակցի գործողություններում արդյոք նյարդայնություն զգացվո՞ւմ էր:
- Չգիտեմ, մրցակցի մասին ոչինչ չեմ կարող ասել: Առաջին կեսում մեր խաղում շատ բան չէր ստացվում: Սակայն վերջնամասում խփած գոլը հեշտացրեց կյանքը երկրորդ խաղակեսում: Մեզ մեծ տարածություն տվեցին, և մենք կարող էինք ավելի շատ գրոհել, աչքի ընկնելու հնարավորություններ ստեղծել: Դրա շնորհիվ էլ, ի վերջո, հաղթեցինք խոշոր հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները