Մակարյան. Գազի թանկացումից տուժելու են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները
«Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները ինչպես և սովորական բնակիչները գազի թանկացման դեպքում տուժելու են, քանի որ գազի գնի անգամ ամենաչնչին տարբերությունը կկրճատի գործատուների շահույթը և կբարձրացնի բնակիչների ծախսերի թիվը:
«Երբ կառավարությունը հայտարարում է 8-10%-ով աղքատության նվազեցման մասին, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյոք էդ տոկոսում հաշվի է առնված գազի սակագնի աճը: Գազի սակագնի թանկանալու դեպքում անգամ նորմալ ընտանիքը ձմեռային սեզոնում կվճարի 90,000 դրամ գազի համար, այսինքն` ընտանիքի մեկ անդամի մեկ ամսվա աշխատավարձը կուղղի գազի, և հաշվի առնելով, որ համատարած թանկացումներ կլինեն նաև այլ ոլորտներում, պարզ է, որ բացասական իրավիճակ է ստեղծվելու բոլորի համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մակարյանը:
Նրա խոսքը հաստատեց գործարար Իսահակ Աբրահամյանը, ով նշեց, որ գազի թանկացման դեպքում ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը և հեռանալ երկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները