Մանուել Պետրոսյանը` տարածաշրջանային առաջնության հաղթող
Ջերմուկում ավարտվեց Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլ հանդիսացող երկրի տարածաշրջանային շախմատի առաջնությունը: Մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Մանուել Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նրանից կես միավորով հետ մնացին միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը և Գրիգոր Դիլանյանը: Նշված երեք շախմատիստներն իրավունք ստացան` մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում