Փղախտով հիվանդը վերցվել է դիսպանսեր հսկողության
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ։
ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, արդյունքում կազմվել է բուժման երկարաժամկետ սխեմա` տասից ավելի դեղամիջոցի և պարագայի կիրառմամբ, որոնք նույնպես հիվանդին տրամադրվում են անվճար։
Ա.Գրիգորյանը մշտապես կգտնվի նախարարության և նեղ մասնագետների մշտական ուշադրության և հսկողության ներքո։
Հիվանդության մասին` ըստ Վիքիպեդիայի
Փղախտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կապված է ավշային անոթների խանգարման հետ։ Ավշային համակարգիհիմնական ֆունկցիան մարդու մարմնում հեղուկի հավասարակշիռ վիճակը պահելն է, հետևաբար այս համակարգի ֆունկցիոնալ խանգարման դեպքում ուռչում են դրա տակ գտնվող մաշկն ու հյուսվածքները, ինչը առաջացնում է մարդու մարմնի որևէ մասի (ստորին վերջույթներ, արտաքին սեռական օրգաններ, երբեմն նաև` դեմք, վերին վերջույթներ) չափերի անկայուն և անկառավարելի մեծացում։
Հիվանդությունը մեծ մասամբ հանդիպում է Աֆրիկական երկրներում։
Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը այնպիսի մակաբույծ ճիճուներն են, ինչպիսիք են` Brugia malayi-ն, Wuchereria bancrofti-ն, B. Timori-ն և այլն։ Նշված մակաբույծ ճիճուները խայթում են մարդուն, որի հետևանքով այդ ճիճուների թրթուռները ներթափանցում են մարդու արյան հոսքի մեջ, իսկ այնտեղից էլ ավշային համակարգ և այս ճանապարհով սկսում են վնասել ավշային համակարգի գործունեությունը։
Նախանշաններ
Այս հիվանդության առկայությունը վկայող առաջնահերթ նախանշաններն են մարմնի վարակված մասի աննորմալ ուռչումն ու մեծացումը, ինչպես նաև մաշկի կոշտացումն ու խոցերով ծածկվելը: Որպես նախանշաններ կարող են հանդիսանալ նաև տենդը, ջերմությունը և վարակված շրջանում ցավերի առկայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու