Երկրում մթնոլորտը գա՞ղջ է. ՕԵԿ-ականի պատասխանը` 50/50
Ազգային ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին կստիպի Հայաստանից արտագաղթել հավատի ու հույսի բացակայությունը: «Հիմա մարդկանց մոտ բացակայում է հույսն ու հավատը, որ նրանք այդքան մեծ տեմպերով արտագաղթում են», -այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե երկրում մթնոլորտը գա՞ղջ է, ի պատասխան Հովհաննես Մարգարյանն ասաց` 50/50: Նրա խոսքով, մարդկանց սոցիալական վիճակը ծանր է, ինչին գումարվեց նաև գազի գնի բարձրացումն ու կարկտահարությունը: «Օրը օրի ծանրացող սոցիալական վիճակը և թանկացումները, կնպաստեն ոչ թե ներգաղթին, այլ արտագաղթին», -հավելեց իշխանության մաս կազմող կուսակցության պատգամավորը: