Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետները հունիսի կեսերին հրաժեշտ կտան պաշտոնին
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է ՀՀԿ ԳՄ երեկվա նիստին, ապա մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին խոսակցություններին ու գրել. «Մենք տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունների ավարտից որոշ ժամանակ անց մի քանի մարզպետների պաշտոնանկություն է սպասվում: Այն ժամանակ խոսքը չորս մարզպետների մասին էր: ՀՀԿ-ի մեր աղբյուրները փոխանցում են որ «սև ցուցակում» գտնվող չորս մարզպետներից մեկին, այդուամենայնիվ, կխնայեն: Խոսքն այս պահին երեք մարզպետների փոփոխության մասին է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի: Նույն աղբյուրները հայտնում են, որ փոփոխությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ հունիսի կեսերին»: