Աշխարհի ամենաարագ ինտերնետն ունեցող երկրներ. Հայաստանը 80-րդ տեղում է, Ադրբեջանը` 119-րդ
NetIndex ընկերությունը հրապարակել է Ինտերնետի արագության վարկանիշային աղյուսակ. 182 երկրների թվում ամենաարագ ինտերնետն ունի Հոնկոնգը` արագությունը վայրկյանում 46.54 մեգաբիթ է: Այս մասին տեղեկացնում է « NetIndex» ընկերության պաշտոնական կայքը:
Երկրորդ տեղում է հայտնվել Լիտվան՝ 37.82 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշով, երրորդ տեղում է Թայվանը՝ 36.78 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշով։
Այնուհետև Անդորան (35.41 մեգաբիթ/վայրկյան), Լյուքսեմբուրգը (34.01 մեգաբիթ/վայրկյան), Նիդեռլանդները (32.47 մեգաբիթ/վայրկյան), Հարավային Կորեան (32.12 մեգաբիթ/վայրկյան), Շվեդիան (31.24 մեգաբիթ/վայրկյան), Սինգապուրը (30.84 մեգաբիթ/վայրկյան) և Ճապոնիան (30.70 մեգաբիթ/վայրկյան)։
Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում՝ արձանագրելով 7.17 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշ։ Ռուսաստանը` 26-րդ հորիզոնականում (19.17 մեգաբիթ/ վայրկյան), Վրաստանը՝ 52-րդ (12.11մ մեգաբիթ/վայրկյան), Թուրքիան՝ 68-րդ (8.20 մեգաբիթ/ վայրկյան), Ադրբեջանը՝ 119-րդ (4.06 մեգաբիթ/վայրկյան), Իրանը՝ 162-րդ տեղում (2.17 մեգաբիթ/վայրկյան)։