«Այսօրվա կառավարման համակարգը քաղցկեղ է, որը սպանելու է թե պետությունը, թե ինքն իրեն»
«Եթե մեր անկախության գինը պետք է լինի գազի գնի բարձրացումը, ապա ես դրան համաձայն եմ: Իսկ եթե մեր անկախության գինը ոչ թե գազի գնի բարձրացումն է, այլ կառավարման անարդյունավետ համակարգի շարունակումը, ապա ո՞րն է իմաստը»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում համար անհասկանալի է կառավարության սուբսիդավորումը գազի սակագնի թանկացման ժամանակ, քանի որ ստացվում է, որ այդ դեպքում ավելի շատ ծախսողին են օգնում, իսկ գազ քիչ սպառողին ավելի քիչ:
Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ հնարավոր է այսպիսով ՌԴ-ն որոշակիորեն պատժում է Հայաստանին, թեև «եթե Հայաստանում լինեին օրինական իշխանություններ, ապա գազի սակագնի փոփոխությունը այսքան լուրջ հարված չէր լինի» . «Նման սոցիալական ծանր պայմաններում սա կարող է հանգեցնել սոցիալական բունտի»,- նկատեց Ա.Մարտիրոսյանը:
Ներկա ներքաղաքական իրավիճակն էլ Ա.Մարտիրոսյանը նմանեցնում է քաղցկեղի. «Առկա իրավիճակը քաղցկեղի քաղաքականություն է, որն օրգանիզմը սպանում է, սակայն ինքն էլ է մահանում: Այսօրվա կառավարման համակարգը հենց այդ քաղցկեղն է, որը սպանելու է թե պետությունը, թե ինքն իրեն»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները