ԱՆ. Երեխաների բուժման դիմաց վճար ուզելու ահազանգերի դեպքում խիստ մոտեցում է լինելու
Ոչինչ չպետք է խանգարի երեխաների անվճար բուժմանը։ Ահազանգերի դեպքում շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու: Այսօր Երևանի մանկական հիվանդանոցների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նա խիստ մտահոգիչ է համարել էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին օրերին տեղ գտած հրապարակումները` երեխաներին տրամադրվող բուժծառայությունների համար վճարելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օրերս Panorama.am-ի խմբագրությունը ահազանգ էր ստացել, որ Մալայանի անվան ականաբուժական կլինիկայում մանկահասակ երեխայի բուժման համար գումար են պահանջել:
Նախարարն ընդգծել է, որ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերի շրջանակներում։
«Հասկանալի է նաև, որ Երեխայի պետական հավաստագրի ներդրման, նոր ծառայությունների կազմակերպման ու բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մեծանում է դիմելիությունը, միաժամանակ բարձրանում ծառայությունների ինքնարժեքը։ Սակայն»,-ասել է Դերենիկ Դումանյանը։
ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել մանկական ակնաբուժական ծառայության վիճակը` բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց հզորությունները, սարքավորումներով և մասնագետներով հագեցվածությունը և այլն։ Միաժամանակ, հանձնարարվել է քննարկումներ կազմակերպել ստացիոնար և պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների հետ` ծանրաբեռնվածությունները ճիշտ բաշխելու և միմյանց հետ համագործակցելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա