Առողջություն 13:05 24/05/2013

Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը. արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 500 հազար նոր դեպք և ամեն տարի այն խլում է ավելի քան 250.000 կյանք: Հաշվարկված է, որ արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու դեպքում 2050 թվականին այդ թիվը կհասնի 1 միլիոնի: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, մարդու պապիլոմայի վիրուսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, հանդիսանում է արգանդի վզիկի քաղցկեղի 70%-ի պատճառ:

Իսկ ինչպիսի՞ն է պատկերն Հայաստանում. քաղցկեղի այդ տեսակից մեր երկրում ամեն տարի մահանում է ավելի քան 150 կին: Տարեկան 300 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Այն իր տարածվածությամբ չարորակ նորագոյացությունների շարքում գրավում է երկրորդ տեղը` կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Դեռ 1980-ականներին գերմանացի գիտնական Հարալդ Հաուզենը հաստատեց, որ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառը մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին շտամներն են: Այս հայտնագործությունը հնարավոր դարձրեց ստեղծել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ: Մարդու պապիլոմավիրուսը չափազանց տարածված վիրուս է և հեշտությամբ փոխանցվում է սեռական ճանապարհով: Ապացուցված է, որ սեռական կյանքով ապրող կանանց 50-80% -ը վաղ թե ուշ վարակվում է մարդու պապիլոմավիրուսով: Նշենք, որ այս բացահայտման համար Հարալդ Հաուզենը արժանացավ Նոբելյան մրցանակի:

Դրանից հետո «ԳլաքսոՍմիթԿլայն» ընկերության կողմից կատարված հետազոտությունների արդյունքում ստեղծվեց «Ցերվարեքս» պատվաստանյութը: Պապոիլոմա վիրուսի դեմ կա նաև երկրորդ պատվաստանյութը` «Գարդասիլ»-ը: Դրանք երկուսն էլ պաշտպանում են վիրուսի օնկոգեն շտամերից, ինչպես նաև պարունակում են այլ շտամերի հակագեներ: Այս պատվաստանյութերն արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նորագույն միջոցներն են, և ներկայումս համարվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջնային կանխարգելում: Զարգացած երկրներում «Ցերվարեքս» պատվաստումն արդեն ընդգրկվել է պարտադիր պատվաստումների ցանկում: Ըստ մասնագետների` յուրաքանչյուր պատվաստանյութ ապահովում է ավելի քան 90% կանխարգելում:

Նշենք, որ հայ կանայք ևս կարող են զերծ մնալ արգանդի վզիկի քաղցկեղից: Արդեն հայ բժիշկների ձեռքում է «Սերվարեքս» կոչվող դեղամիջոցը, որը ներկրվում է «ԳլաքսոՍմիթԿլայն» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ 90%-ով արգանդի վզիկի քաղցկեղը կանխող այս պատվաստանյութը Հայաստանի համար նույնպես հասանելի է դարձել: Սակայն, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանում դեռևս չկա հնարավորություն այս պատվաստումները պետպատվերի շրջանակներում իրականացնելու: Ըստ մասնագետի` կան երկրներ, որտեղ այդ պատվաստումը պարտադիր է դպրոցահասակ տարիքից:
«Հիմնական օնկոգեն ուղղվածության շտամներ ունի այդ վիրուսը: Եվ նախընտրելի է մինչև սեռական կյանք սկսելը պատվաստվել, ինչը զերծ կպահի այդ օնկոգեն վարակից»,-ասաց Գ. Բազիկյանը` հավելելով, որ այն աղջիկները, ովքեր կպատվաստվեն, չեն վարակվի պապիլոմա վիրուսով, իսկ հետագայում էլ` արգանդի վզիկի քաղցկեղով: Նշենք, որ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց գրեթե 99%-ի մոտ հատնաբերվում է պապիլոմա տեսակ վիրուսը:

Մասնագետի խոսքերով` պապիլոմա վիրուսով վարակվում են միայն կանայք, տղամարդը վիրուսի փոխանցող է հանդիսանում, բայց վարակը նրա վրա ազդեցություն չի ունենում:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ժամանակը չէ Հայաստանում էլ այդ պատվաստումն իրականացնել պետպատվերի շրջանակում, հատկապես, երբ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղով տառապող կանանց թիվը գնալով մեծանում է, Գ.Բազիկյանը նշեց. «Մեր պետությունը դեռևս այդ հնարավորությունը չունի և չի կարող այն գնել և մասսայական դարձնել: Կարծում եմ, որ սա այսօրվա լուծելու հարց չէ, իսկ հետագայում, եթե պետության հնարավորությունը կների, ապա ցանկալի է, որպեսզի մեր երկրում էլ այն պարտադիր լինի»:

Իսկ այն հարցին` եթե դա պարտադիր լինի, հնարավոր է, որ ծնողները դրան դեմ լինեն, Գ.Բազիկյանը պատասխանեց. «Կարծում եմ` եթե դա լինի պետպատվերի շրջանակում և պարտադիր ` կօգտվեն: Պարզապես ծնողներին պետք է տեղեկացնել դրա մասին, որպեսզի հասկանան, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Ըստ իս` պատվաստանյութը կնվազեցնի արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության դեպքերը»:

Մասնագետը նկատեց, որ ավելի վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման դեպքում բուժման հաջողությունները զարգացած երկրներում ավելի բարձր են, քան զարգացող երկրներում: «Պատճառը նաև ուշ դիմելիությունն է, հետևաբար բուժման արդյունքներն ավելի ցածր են: Մինչդեռ քաղցկեղը որքան շուտ է հայտնաբերվում, այնքան արդյունավետ է լինում բուժումը»,- ասաց նա: Գ.Բազիկյանը նշեց նաև, որ կնոջ մոտ պապիլոմա վիրուսը հաստատվելուց հետո պատվաստանյութի օգտագործումն արդյունավետ չի լինի:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքերով` Հայաստանում պատվաստանյութի մեկ չափաբաժինն արժե մոտ 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Պատվաստումն իրականացվում է 6 ամսվա ընթացքում` 3 անգամ: Երկրորդ պատվաստումն իրականացվում է առաջինից 2, իսկ 3-րդը` առաջինից 6 ամիս հետո:

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում կարևորեց պապիլոմա վիրուսի դեմ պարտադիր պատվաստանյութի ներդրումը: Նա նշեց, որ ներկայումս նախարարությունում մշակվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման բարեփոխումների ծրագիր: «Ծրագիրը դեռևս քննարկման փուլում է, սակայն այնտեղ նախատեսված է ընդգրկել արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստումներով առաջնային կանխարգելումը: Բոլոր դեպքերում Առողջապահության նախարարությունը կարևորում է դրա անհրաժեշտությունը: Եթե այդ առաջարկն ընդունվի, ապա դա պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի և մեր դեռահասները պարտադիր կպատվաստվեն»,- ասաց նա:

Ըստ Գ.Սահակյանի` ընդունումից հետո միայն կորոշվի, թե որ տարիքային խմբից պետք է աղջիկները պատվաստվեն: «Որոշ երկրներում 9 տարեկանից են սկսում, քանի որ դա կախված է այն հանգամանքից, թե տվյալ երկրում որ տարիքից են սեռական կյանքով ապրում»,- ընդգծեց նա: Նրա կարծիքով, եթե ճիշտ իրազեկման աշխատանքներ տարվեն, ապա յուրաքանչյուր ծնող ինքը կցանկանա, որ իր երեխան պարտադիր պատվաստվի` պաշտպանելով նրան հետագայում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալուց:

Գ.Սահակյանի խոսքերով` համաշխարհային շուկայում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը բավականին թանկ արժե, և Հայաստանում այն ևս պարտադիր դարձնելու համար պետք է հաշվի առնենք նաև մեր երկրի տնտեսական հնարավորությունները: «Այստեղ հարց է առաջանում` եթե ներդրեցինք, արդյոք կարող ենք կայունությունն ապահովել, կկարողանա պետությունն ամբողջ խմբաքանակը ներկրել: Սրանք հարցեր են, որոնք պետք է հաշվի առնենք»,- նկատեց նա:

Հարցին, թե միթե՞ պատվաստումներն տնտեսապես ավելի նախընտրելի չեն, քան հիվադությունների բուժումը, Գ.Սահակյանը նշեց. «Ճիշտ է, և դա հաշվի առնելով առաջարկել ենք, որ այդ պատվաստումը ևս ընդգրկվի բարեփոխումների ծրագրում: Պարզապես մենք չենք կարող շտապ որոշում կայացնել: Պետք է քննարկենք, որպեսզի կարողանանք նաև կայունությունն ապահովել»,- նշեց նա:

Իսկ այն հարցին, թե քանի տոկոսով է այն կանխարգելում հիվանդությունը, Գ.Սահակյանը նշեց, որ պատվաստանյութի արդյունավետության հետ կապված հետազոտությունները դեռ շարունակվում են, այն նոր վակցինա է, բնականաբար, արդյունավետությունը գնահատելու համար ժամանակ է պետք: «Ընդհանրապես ցանկացած նոր պատվաստանյութի արդյունավետությունը պարզելու համար որոշակի ժամանակ է պետք` 10-15 տարի: Միայն այդ դեպքում կարելի է հստակ ասել, որ պատվաստումների իրականացման արդյունքում այսքան տոկոսով հիվանդացության թիվը նվազեց»,- ասաց նա:

Ըստ նրա` երբ հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութը նոր էր ստեղծվել, միայն 5 տարի հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդը պաշտպանված է այդ վիրուսից և որոշակի տոկոսային համամասնությամբ հիվանդությունը նվազել է: Գ.Սահակյանի խոսքերով` հեպատիտ Բ-ի պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 1999թ-ին, դրանից հետո մինչև 14 տարեկան երեխաների մոտ առհասարակ հեպատիտ Բ չի գրանցվել և, առհասարակ, վերջին տարիներին 100 անգամով այդ հիվանդությունը նվազել է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}