Պլատինին մտադիր է կազմակերպել եվրոպական մարզական ոստիկանություն
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ մտադիր է կազմակերպել եվրոպական մարզական ոստիկանություն, որը կոչված կլինի պայքարել բուքմեյքերական խաղադրույքների, կոռուպցիայի, պայմանավորված խաղերի, դոպինգի օգտագործման և խուլիգանության դեմ: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը:
«Վեց տարի առաջ ես առաջարկեցի ներդնել մարզական այսպիսի օրգան, սակայն իմ առաջարկն այդպես էլ աջակցություն չստացավ եվրոպական պետությունների կողմից: Հաշվի առնելով եվրոպական քաղաքագետների կողմից որևէ արձագանքի բացակայությունը` ես կրկնում եմ իմ կոչը»,- հայտարարել է Պլատինին:
ՈՒԵՖԱ-ի ղեկավարը պլանավորում է զրուցել եվրոպական 53 երկրների ներկայացուցիչների հետ, ովքեր կազմակերպության անդամ են: Այդ հանդիպումների ընթացքում նա ն րանց կփոխանցի պայմանավորված խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը:
Պլատինիի խոսքերով` այդ քայլն ՈՒԵՖԱ-ի անդամներին հնարավորություն կտա օրինական միջոցներով պայքարել նման կարգի խախտումների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները