Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել եմ նրա վրա. Գալուստ Սահակյանը` Փոստանջյանի մասին
«Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել եմ նրա վրա. ճղճղան, լպիրշ արտահայտություններ հանրապետականների հասցեին, նրա լիդերների հասցեին: Եթե կին է, ուրեմն պետք է կնոջ պես իրեն պահի: Հակառակը, ես ավելի դրական խոսք եմ ասել` անվանելով առաքինի տիկին», -այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Լրագրողը հետաքրքրվեց` ներողություն խնդրելու եք Զարուհի Փոստանջյանից ի պատասխան Սահակյանը արձագանքեց. «Հարցը տալիս եք աչքերիս մեջ նայելո՞վ: Նման՞ եմ ես..: Ես կարող եմ ներել, ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրել եմ այնպես, որ առիթներ չտամ, որ ես ներողություն խնդրեմ»:
Հիշեցնենք` Գալուստ Սահակյանը մայիսի 23-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձել էր Զարուհի Փոստանջյանի` Աղվան Հովսեփյանի հասցեին հնչեցրած «խարդախ» որակմանը և ասել. «Առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի, մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա»: