Բակո Սահակյան. Արցախի հնագիտական պեղումներում պետք է ներգրավեն արտասահմանյան մասնագետներ
Այսօր Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել «Հողի հիշողությունը. Արցախ» հնագիտական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախում հնագիտական պեղումների պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացումը` հավելելով, որ անհրաժեշտ է այդ գործընթացում ներգրավել նաև արտասահմանյան մասնագետների և դրանց արդյուքները մատչելի դարձնել հանրության լայն շրջանակների համար:
Երկրի ղեկավարի խոսքով` Արցախի հանրապետությունում նման աշխատանքների իրականացումը կարևոր է գիտական, մշակութային և քաղաքական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են