Բ. Սահակյան. Առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անհնարին կլիներ ամուր կանգնել կայուն զարգացման ուղու վրա
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը հանրապետության ներքին կյանքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ այն որակելով որպես համահայկական ամենակայացած կառույցներից մեկը, որն իր ստեղծման օրից ակտիվորեն մասնակցում է հայրենիքի զարգացման ու զորացման գործին՝ հավելելով, որ առանց այս կառույցի անհնարին կլիներ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և ամուր կանգնել կայուն զարգացման ուղու վրա:
Հանդիպմանը ներկա են եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: