Բնական աղետներից գյուղատնտեսությունը կարող է փրկել ապահովագրման մեխանիզմը
Բողոքի մի շարք ակցիաներից հետո ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց մասամբ բավարարել Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած ավելի քան 13 000 գյուղացիների պահանջները:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է. «Իրավաբանական տեսանկյունից ՀՀ կառավարությունը պարտավոր չէր փոխհատուցում վճարել, քանի որ փոխհատուցում վճարում է այն կողմը, որը մեղավորություն ունի կրած վնասների մեջ: Տվյալ պարագայում կառավարության որոշումը ավելի ճիշտ է դիտարկել որպես բնական աղետից տուժածներին օժանդակություն»: Թերթը նշում է, որ մեր երկրում կառավարության նկատմամբ շարքային քաղաքացիների անվստահությունն այնքան բարձր է, որ վերջիններս ցանկացած խնդրի պարագայում սկսում են բողոքի ակցիաներ անցկացնել` նույնիսկ չսպասելով, թե ինչ որոշում կկայացնի կառավարությունը:
Ըստ «ГА»-ի` նման խնդրի համակարգային լուծման միակ մեթոդը գյուղատնտեսության սուբյեկտների ապահովագրման համակարգի և մեխանիզմների մշակումն է, որը թույլ կտա ավտոմատ կերպով փոխհատուցել բնական աղետների արդյունքում գյուղացիների կրած վնասները և կկանխարգելի հասարակական բողոքների ալիքի բարձրացումը:
Նախորդող՝ Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ. Կարկտահարության մասին զավեշտալի քննարկում ԱԺ-ում