ՔԿՀ-ի նախկին աշխատակիցը վերադարձեց մեդալը
«Վարդաշեն» ՔԿՀ նախկին աշխատակից Սարգիս Այվազյանը վերադարձրել է տարիներ առաջ 10 տարվա անբասիր ծառայության համար ստացած կրծքանշանը: Այցելելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` նա կրծքանշանը հանձնել է թերթի խմբագրությանը` խնդրելով այն փոխանցել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նման քայլի դիմելու պատճառն այն է, որ 2012թ. Սարգիսն աշխատանքից ազատվել է ՔԿՀ պետ Համլետ Խլղաթյանի պարտադրանքով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խլղաթյանն էլ իր հերթին է հաստատել այս տեղեկությունը, որ ինքն է աշխատակցին ասել` «դիմում գրիր, գնա»: