Լա Սկալան կրճատում է բեմադրությունների թիվը տնտեսական ճգնաժամի պատճառով
Բարդ տնտեսական իրավիճակը Եվրոպայում ստիպել է հանրահայտ իտալական Լա Սկալա օպերայի ղեկավարությանը կրճատել ծախսերը: Հիմա օպերային արվեստի համաշխարհային կենտրոնում կոշտ տնտեսման պատճառով ավելի քիչ փորձեր կլինեն, իսկ տոմսերի գները կաճեն:
Լա Սկալայի գեղարվեստական ղեկավար Ստեֆան Լիսներան հայտարարել է, որ 2013-14 թթ. համերգաշրջանի բեմադրությունների թիվը կկրճատվի կապված տնտեսական ճգնաժամի հետ: 2012 թվականի Լա Սկալայի բյուջեն կազմել էր 116 միլիոն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում