Գազի սակագնի պատճառով հնարավոր է դպրոցը լոկալ ջեռուցում չունենա
Լոռու մարզի Միխայլովկա համայնքի դպրոցը գազի սակագնի բարձրացման հետևանքով հնարավոր է լոկալ ջեռուցման համակարգ չունենա: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մանկավարժները մարզի ղեկավարին խնդրել են հնարավորության դեպքում դպրոցն ապահովել լոկալ ջեռուցմամբ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը Panorama.am-ին ասաց, որ դպրոցն այժմ գազաֆիկացված է, դասարանները ջեռուցվում են առանձին վառարաններով:
Ի պատասխան ուսուցիչների խնդրանքին, մարզպետնի պատասխան առաջարկել է հաշվարկ կատարել, հաշվի առնել նպատակահարմարությունը ՝ հատկապես գազի սակագնի հնարավոր թանկացման դեպքում: Ըստ աղբյուրի, եթե դպրոցի ֆինանսական հնարավորությունները թույլ տան վճարելու ամենամսյա վարձավճարները ծախսվելիք գազի դիմաց , ապա մարզպետարանը պատրաստ է ընդառաջ գնալ նաև այս խնդրի լուծմանը:
Մարզպետն առաջին անգամ այցելել է Ապավեն համայնք: Ապավենը մարզի այն համայնքներից է, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Այն ընդամենը մի քանի տասնյակ բնակիչ ունի: Ճանապարհներն անբարեկարգ են: Գյուղում դպրոց չի գործում: Ապավենցի փոքրիկները դպրոց են հաճախում հարևան Արծնի գյուղում, սակայն տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է , հատկապես ձռման ամիսներին: Արծնի տանող ճանապարհները նույնպես վերանորոգման կարիք ունեն:
Մարզի ղեկավարը զրուցել է նաև բնակիչների հետ՝ հաղորդակից դառնալով նրանց հուզող հարցերին: Բնակիչները դժգոհում էին հիմնականում կաթի ցածր ինքնարժեքից, մթերման ու ստացած բերքի իրացման հետ կապված խնդիրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա