Վաղը Նեյմարը վերջին խաղը կանցկացնի «Սանթոսում»
Բրազիլացի Նեյմարը, ով շատ շուտով կդառնա կամ «Ռեալի», կամ «Բարսելոնի» ֆուտբոլիստը, «Ֆլամենգոյի» հետ խաղով հրաժեշտ կտա իր հարազատ ակումբին` «Սանթոսին»: Այս մասին հայտնում է «Lancenet»-ը:
Ինքը` Նեյմարը, պնդել է, որ ուզում է հանդես գալ այդ խաղում: Այսպիսով` Բրազիլիայի առաջնության առաջին տուրի նշված հանդիպումը նրա համար նաև վերջինը կլինի Եվրոպա տեղափոխվելուց առաջ:
«Ֆլամենգոյի» հետ հանդիպումից հետո Նեյմարը կմիանա Բրազիլիայի հավաքականին, որն ընկերական խաղեր կանցկացնի Անգլիայի ու Ֆրանսիայի ընտրանիների հետ, իսկ անուհետև կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
Նեյմարի` Եվրոպա տեղափոխությունը կարող է ավելի շուտ ձևակերպվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները