Երգիչ Վիտասը մեկ ու կես տարով զրկվել է վարորդական իրավունքից
Մոսկվայի Օստանկինյան շրջանի դատարանը ռուս երգիչ Վիտալի Գրաչյովին, որը հայտնի է Վիտաս բեմական անվանումով, մեկ և կես տարով զրկել է վարորդական իրավունքից: Դատարանն այդպիսի որոշում կայացրել է այն բանի համար, որ Վիտասը հեծանվորդուհուն վրաերթի ենթարկելուց հետո հրաժարվել էր բուժզննում անցնել, փոխանցում է «utro.ru»-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Վիտասը հեծանվորդուհուն վրաերթի էր ենթարկել մայիսի 10-ին, ինչի հետևանքով աղջիկը տեղափոխվել էր հիվանդանոց: Դրանից հետո երգիչը հրաժարվել էր բուժզննում անցնել, ինչի պատճառով էլ նրա նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել: