Գազի գինը Եվրամիությունում աճել է 10 տոկոսով
2012 թվականի երկրորդ կեսում անցած տարվա համեմատ Եվրամիության երկրներում գազի գինը աճել է 10,3%-ով: Ինչպես հայտնում «Ռոսբալտը», բնական գազի հնի ամենամեծ թռիչքը տեղի է ունեցել Լատվիայում (21%), Էստոնիայում (19%)և Բուլղարիայում (18%): Գնանկում արձանագրվել է միայն Սլովենիայում ( 8%-ով): Բելգիայում, Դանիայում և Սլովակիայում գազի գինը գրեթե չի փոխվել:
Բացի գազի գնի բարձրացումից` ԵՄ երկրներում արձանագրվել է նաև էլեկտրականության թանկացում` ընդհանուրը 6,6%:
Ներկայումս ամենամեծ թանկացումն արձանագրվել է Կիպրոսում (21%), Հունաստանում (15%), Իտալիայում (11%), Իռլանդիայում և Պորտուգալիայում (10%), ինչպես նաև Բուլղարիայում, Իսպանիայում և Լեհաստանում (9%).
Միաժամանակ էլեկըրականության գնի անկում արձանագրվել է Շվեդիայում ( 5%), Հունգարիայում (2%) և Ֆինլանդիայում (1%): Դանիայում և Մալթայում դրանք մնացել են կայուն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում