ԶԼՄ-ներ. Ուկրաինան պատրաստ է գազի սակագնի իջեցման դիմաց Ռուսաստանին զիջել գազամուղերի վերահսկողությունը
Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են գազի սակագնի իջեցման դիմաց Ռուսաստանին զիջել Ուկրաինայի տարածքում գազամուղերի վերահսկողությունը: Այս մասին հղում անելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններին տեղյակ աղբյուրներին` հայտնում է «Коммерсантъ-Украина» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի տեղեկացմամբ, խոսքը ուկրաինական գազամատակարման համակարգի նկատմամբ վերահսկողության կոնսորցիումի ստեղծման մասին է: Առաջարկվում է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դրանում առանցքային դեր է ստանձնելու, սակայն ռուսական մենաշնորհը տարածվելու է միայն գազամուղերի նկատմամբ, իսկ գազակայաններից մինչև վերջնական սպառողին հասնող բաշխիչ գազատարերը անցնելու են «ВЕТЭК» խմբի գործարար Սերգեյ Կուրչենկոյի հսկողությանը:
Իր հերթին «Lenta.ru» լրատվական կայքը թեմայի վերաբերյալ գրում է, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպական միությունը քննարկում են Ուկրաինայի գազամուղերի ճակատագիրն արդեն մի քանի տարի: Ուկրաինայի գազամատակարարման համակարգը արդիականացման կարիք ունի, ինչը Ուկրաինան միայնակ չի կարող իրականացնել:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը բազմիցս առաջարկել է, որ պատրաստ է մասնակցություն ունենալ գազամուղերի արդիականացմանը, սակայն Ուկրաինայում պատրաստ չեն զիջել վերահսկողությունը ռուսական կողմին, քանի որ այդ գազամուղերը զգալի ֆինանսական միջոցներ են ապահովում պետական բյուջեի համար: Այդ գազամուղերը դեպի Եվրոպա գազ մատակարարելու «Գազպրոմի» հիմնական ճանապարհն է, և Ուկրաինան էներգակիրի տարանցման դիմաց գումար է ստանում:
«Գազպրոմ» ընկերությունը վերջին տարիներին ձեռնարկել է մի շարք քայլեր, որպեսզի նվազեցնի Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումից ունեցած կախվածությունը: Մասնավորապես, «Գազպրոմը» սկսել է գազի մատակարումը դեպի Եվրոպա «Հյուսիսային հոսք» գազամուղով և նախաձեռնել «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը, ինչպես նաև նախագծում է մեծացնել Բելառուսի տարածքով գազի մատակարարման ծավալները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան