Լիբանանը հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ
Լիբանանի հարավային տարածքներից, որոնք վերահսկվում են ռադիկալ իսլամիստական Հեզբոլահ խմբավորման կողմից, հրթիռ է բաց թողնվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին գրում է ՌԲԿ գործակալությունը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեռևս հայտնի չի, թե ուր է ընկել հրթիռը, նաև տեղեկություններ չկան ավերածությունների ու զոհերի մասին: Հայտնի է միայն, որ հրթիռը լիբանանյան Մարդժայուն քաղաքից է բաց թողնվել, որը տեղակայված է Իսրայելի հետ սահմանից 10 կմ հեռավորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում