Մեդվեդևը` Պուտինի մասին. Մեր հարաբերությունները եղել են, կան ու կմնան ընկերական
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն հայտարարել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակետների ու կառավարաման ոճի տարբերությունը բոլորովին չի անդրադառնում իրենց հարաբերությունների վրա: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, այս մասին վարչապետն հայտարարել է «ՆՏՎ» հեռուստաընկերությամբ նախօրեին եթեր հեռարձակված «Центральное телевидение» հաղորդաշարի շրջանակներում:
«Մենք ունեցել ենք, ունենք և կունենանք ընկերական ու լավ հարաբերություններ: Հակառակ դեպքում, այսօր կունենայինք այլ կառավարություն», - ասել է Մեդվեդևը:
ՌԴ Վարչապետը կարծիք է հայտնել, թե իրեն փորձում են արհեստականորեն անընդհատ հակադրության մեջ դնել նախագահի հետ: «Դուք տարբեր եք, ունեք տարբեր ոճեր. նշանակում է համատեղելի չեք, պետք է հակասեք միմյանց: Եթե դա այդես լիներ, ապա, մի հասարակ բան ասեմ: Դժվար թե ես 1999 թ-ին Պետերբուրգից Մոսկվա տեղափոխվեի», - ասել է վարչապետը:
«Դա տեղի ունեցավ ոչ թե ի հեճուկս, այլ շնորհիվ մեր հարաբերությունների: Ու կարծում եմ, որ դա վատ չէր երկրի համար», - ավելացրել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները