ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին
Մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոժեին:
Ինչպես տեղեկացնում է, ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերին ծանոթացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված խնդիրներին: ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին:
Զրույցի մասնակիցները քննարկել են նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի գործունեության հեռանկարները՝ նշելով նրա ստեղծման կարևորությունը՝ երկու պետությունների ու ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման առումով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու