Միասեռական ամուսնությունների դեմ բողոքի ակցիան Փարիզում վերածվել է անկարգությունների. կան տուժածներ
Միասեռականների ամուսնություններն օրինականցնող օրենքի ընդդիմադիրները նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզոմ զանգվածային բողոքի ակցիա են անցրկացրել: Ոստիկանության տվյալների համաձայն, ցույցին մասնակցել է մոտ 150 հազար մարդ, կազմակերպիչներն հաղորդում են 1 միլիոն մասնակցի մասին: Տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ցույցի ավարտից հետո 200-300 անդամից բաղկացած խումբը սկսել է սադրել իրավապահներին, հնչեցնելով վիրավորական լոզունգներ, այնուհետև քարեր և շշեր նետելով վերջիններիս ուղղությամբ: Ակցիայի մասնակիցներին հանգստացնելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Դրանից հետո անկարգություններ են սկսվել: Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսի հայտարարությամբ, միջադեպի հետևանքով ձերբակալվել է 350 մարդ: Բախումների ժամանակ 36 մարդ ստացել է թեթև վնասվածքներ: Ներկայումս ոստիկանական բաժանմունքներում շարունակում է գտնվել շուրջ 250 մարդ:
Միասեռական զույգերի ամսուսնությունն օրինականացնող և երեխաներ որդեգրելու հնարավորություն ընձեռող օրինագիծը Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդի կողմից ստորագրվել էր մայիսի 18-ին և հրապարակվել Ֆրանսիայի պաշտոնական տեղեկագրում: Ֆրանսիան այդպիսով դարձել էր 9-րդ եվրոպական երկիրը, որը թույլատրել է միասեռական ամուսնությունները: Նշվում է, թե համասեռամոլների ամունսության առաձին արարողությունը նախատեսված է մայիսի 29-ին Մոնպելյե քաղաքում: