Տեխասում տղամարդը կրակ է բացել մեքենայից քաղաքացիների ուղղությամբ
Մայիսի 26-ին Տեխաս նահանգում անհայտ տղամարդը կրակ է բացել իր մեքենայից սպանելով մեկ և վիրավորելով հինգ հոգու: Հանցագործը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ոստիկնության տվյալների համաձայն, տղամարդը նախ կրակ է արձակել Իդեն քաղաքում, վիրավորելով մեկ կնոջ: Այնուհետև, ուղևորվել է Բրեյդի քաղաք, որտեղ սուպերմարկետներից մեկի մոտ վիավորել է ևս երկու հոգու, ովքեր գտնվել են իրենց մեքենայում:
Դրանից հետո հրաձիգը վերադարձել է Իդեն, փողոցում կրկին վիրավորել է երկու հոգու և մեկնել Էոլա քաղաք: Այնտեղ էլ սպանել է 41-ամյա Ալիսիա Տորեսին, ով նույնպես մեքենայով անցնելիս է եղել:
15 րոպե անց ոստիկանության աշխատակիցները դուրս են եկել հանցագործի հետքի վրա: Փոխհրաձգության ժամանակ վերջինս սպանվել է: Վրավորվել է նաև Կոնչո շրջանի շերիֆը: Հանցագործի մեքենայից հայտանաբերվել է ինքնաձիգ, ատրճանակ և մի քանի հայուր փափուշտներ:
Տղամարդու անունը չի նշվում: Հայտի է չէ նաև հանցագործության դրդապատճառները: Դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում: