ՀՀ-ն միացավ «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին և «Տարանցման ազատության մասին» կոնվենցիաներին
Մայիսի 24-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղարին` որպես «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» և «Տարանցման ազատության մասին» կանոնադրության և կոնվենցիանների անվանդապահի, փոխանցեց Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ տարանցումը, ինչը կարևորագույն սկզբունք է նրանց միջազգային առևտրի ու տնտեսական զարգացման ընդլայնման, ինչպես նաև ափամերձ պետությունների հետ մեկտեղ ծովից հավասար պայմաններով օգտվելու համար:
Տնտեսական զարգացումը խրախուսելու համար «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվեցիան նախատեսում է դրույթներ, որոնց համաձայն այդ պետություններին պետք է տրվի հնարավորություն փոխադարձության սկզբունքով ազատորեն իրականացնել տարածաշրջանային և միջազգային առևտուր բոլոր տեսակի ապրանքների համար` կանոնակարգելով տրասնպորտային միջոցների, հարկման, մաքսատուրքերի, տարանցման ու վարչական փաստաթղթերի հետ կապված գործընթացները:
Հայաստանի հարևան պետություններից նշված կոնվեցիային ավելի վաղ միացել են միայն Վրաստանը և Թուրքիան, իսկ «Տարանցման ազատության մասին» կանոնադրությանը և կոնվենցիային` նաև Իրանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան