Վրաստանը բողոք է հայտնել Ռուսաստանին Հարավային Օսիայի սահմանի երկայնքով փշալար անցկացնելու կապակցությամբ
Վրաստանի արտգործնախարարությունը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի Դաշնությանը Հարավային Օսիան Վրաստանից բաժանող սահմանագծի երկայնքով փշալար անցկացնելու կապակցությամբ: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ասված է Վրաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հայտարարության համաձայն, նման քայլը «հակասում է օկուպացված և հարակից տարածքների բնակիչների ազատ տեղաշարժի ինչպես նաև նրանց այլ սոցիալական, քաղաքացիական և մշակութային իրավունքներին»:
Բացի այդ, Վրաստանում փշալարի անցկացումը համարում են «երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման դրսևորում»:
«Նման սադրիչ գործողությունները մեծ անհանգստություն են պատճառում, միջազգային մեխանզիմների բացակայության հանգամանքը Վրաստանի օկուպացված տարածքներում », - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Գործակալությունն հիշեցնում է, որ Հարավային Օսիան Վրաստանից բաժանող դե ֆակտո սահմանագծի երկարությունը կազմում է 350 կմ: Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի միջև 2009 թ-ին կնքված միջպետական համաձայնգրով Հարավային Օսիայի սահմանների պահպանությունն հանձնվել էր ռուսական կողմին մինչ Հարավային Օսիան կունենար իր սեփական սահմանային պահպանման ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու