Հունիսի 30-ին կմեկնարկի «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը
Մայիսի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ինչպես տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, Սամվել Բալասանյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է քաղաքում վերջին շրջանում կատաված աշխատանքները, առանձնահատուկ կանգ առնելով հունիսի 30 ին նախանշված «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական մասի վրա:
Օգտնվելով առիթից Սամվել Բալասանյանը պաշտոնապես հրավիրել է Ջոն Հեֆֆերնին և նրա տիկնոջը ներկա գտվելու միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, ինչը և ընդունվել է դեսպանի կողմից: Այնուհետև կողմերը քննարկել են մի շարք այլ հարցրեր ինչպիսիք են օրինակ Գյումրու թատրոնի հին շենքի վերականգնման համար հնարավոր ֆինանսական միջոցներ հայթայթելը: Այս կապակցությամբ դեսպանը քաղաքապետի հետ կիսվել է իր գաղափարներով:
Նույն օրը Գյումրու քաղաքապետն ու Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպանը ներկա են գտնվել «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցադրությանը, որն անցկացվել է Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում