Հայրիկյան. Մայիսի 28-ը դեռ իր իրական անունով չի կոչվում
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս տարի էլ չխախտեց իր կողմից ձևավորված ավանդույթը: Նա անցած տարիների պես այսօր էլ Հանրապետության հրապարակում էր, շնորհավորեց տոնի առթիվ, ասաց` դեռ տոնն իր իրական անունով չի կոչվում: Հայրիկյանը կողմ է, որ մայիսի 28-ը կոչվի Հայաստանի անկախության օր կամ էլ հայ ժողովրդի պետականության վերականգնամ օր: Սեպտեմբերի 21-ն էլ նա համարում է ոչ թե անկախության, այլ ինքնորոշման օր:
«Մայիս 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, իսկ այն ազգի համար կարևորագույն երևույթներից է, ամփոփում է անցած ճանապարհդ ու նախանշում ապագադ»,-ասաց Հայրիկյանը:
Նա հիշեցրեց, որ մայիսի 28-ը որպես տոն սկսեցին նշել ԱԻՄ-ի նախաձեռնությամբ 1988-ին:
«Նախորդող 70 տարիների ընթացքում մայիսի 28-ը չի կոչվել որևէ այլ կերպ, քան Հայաստանի անկախության օր: Հետո քաղաքական կյանքին տիրացած ՀՀՇ-ականները, դրսևորելով բացառիկ սակավամտություն, այս օրը կոչեցին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր: Մինչդեռ 1918-ին հայ ժողովուրդը պայքարում էր պետականության վերականգնման համար»,-ասաց Հայրիկյանը:
Հայրիկյանն ասաց, որ տոնի անվանման վերաբերյալ առաջարկով տարբեր նամակներ է հղել ԱԺ խմբակցություններին, բոլորից ստացել է դրական արձագանքներ, բացի ՀՀՇ-ից:
«Այդ երևույթները մեզ կարող են տանել կործանման»,-նշեց բանախոսը:
Հայրիկյանն ասաց, որ ասուլիսից հետո կայցելեն Արամ Մանուկյանի, Հայկազ Խաչատրյանի, Մովսես Գորգիսյանի շիրիմներին, հետո կմեկնեն Հայրիկյանի ամառանոց` նշելու մեծ տոնը:
Ի դեպ, Հայրիկյանը հրաժարվեց պատասխանել իր առողջական վիճակի, իր դեմ կատարած մահափորձի քննության ընթացքի մասին հարցերին: Պատճառաբանեց. «Այս պայծառ օրը եկեք չխոսենք նման մանրուքներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները